ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ջուլիա Տոֆանայի պատմությունը, ով թունավորել է ավելի քան 600 ամուսնացած տղամարդկանց

Ջուլիա Տոֆանայի պատմությունը, ով թունավորել է ավելի քան 600 ամուսնացած տղամարդկանց
23.11.2024 | 17:26

Տիկին Թոֆանայի ինքնությունը ծածկված է գաղտնիությամբ. հայտնի է, որ այս իտալացու մեկ գյուտը` «Aqua Tofana» թույնը, մի քանի հարյուր մարդու մահվան պատճառ է դարձել: Թե ինչու էին Ջուլիայի «ծառայությունները» այդքան պահանջված, և ինչպես ինկվիզիցիան 20 տարի որսաց հայտնի թունավորողին։

17-րդ դարի կեսերին թունավորումների ալիքը տարածվեց Իտալիայի խոշոր քաղաքներով։

Խորհրդավոր կերպով, այս չարագուշակ համաճարակի զոհերը բացառապես ամուսնացած տղամարդիկ էին։

Հռոմի Պապ Ալեքսանդր VII-ը հրամայեց ինկվիզիցիային հետաքննել մի շարք տարօրինակ մահեր, բայց չարի աղբյուրի հայտնաբերումն այնքան էլ հեշտ չէր. թույնը մահացածների մարմիններում հետքեր չէր թողնում, իսկ այրիները պահպանում էին ողբալի, բայց կասկածելի լռություն: Գրեթե երկու տասնամյակ ինկվիզիտորները պատերազմ էին մղում անտեսանելի և խուսափողական թշնամու դեմ, բայց միշտ հայտնվում էին նրանից մեկ քայլ հետ:

Եվ վերջապես 1659 թվականին նրանք իմացան թունավորողի անունը։ Հալածանքներից և խոշտանգումներից հետո Ջուլիա Տոֆանան խոստովանել է, որ, կոպիտ հաշվարկներով, 1633-1651 թվականներին թունավորել է մոտ 600 տղամարդու (զոհերի ստույգ թիվը կարելի է միայն ենթադրել): Այսպիսով, այս կինը դարձավ պատմության ամենաբեղմնավոր սերիական մարդասպաններից մեկը։

Էդգար ՏԵՐՏԵՐՅԱՆ

Դիտվել է՝ 5414

Մեկնաբանություններ